Գնիր իմ փոխարեն


Գնիր իմ փոխարեն
«Գնիր իմ փոխարեն» ծառայությունը գործում է Մոսկվա քաղաքում։
Ծառայությունը գործում է երկու տարբերակով։
- Հաճախորդը պարտավոր է նախապես կապնվել վաճառողի հետ, համոզվել ապրանքի առկայության և գնի համապատասխանության մասին։ Ծառայության արժեքը կազմում է ապրանքի արժեքի 5% տոկոսը, բայց ոչ պակաս քան 2500 դրամ։
- Հաճախորդը տրամադրում է մեզ գնվող ապրանքի հղումը, մեր աշխատակիցը կապնվում է վաճառողի հետ, համոզվում ապրանքի առկայության և գնի համապատասխանության մասին։ Այնուհետև մոտենալով հասցե կապ է հաստատում հաճախորդի հետ և համաձայնության դեպքում իրականացնում է գնում։ Ծառայության արժեքը կազմում է ապրանքի արժեքի 10% տոկոսը, բայց ոչ պակաս քան 5000 դրամ։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում գնված ապրանքի որակի և(կամ) տեխնիկական անսարքության համար, գնումն իրականացվում է Ձեր տրամադրած տվյալների հիման վրա(հղում, չափս, քանակ, մոդել,ապրանքի լուսանկար, հասցե, վաճառողի կոնտակտային տվյալներ և այլ մանրամասներ, որոնք կպահանջի Ընկերության աշխատակիցը)։
Պատվերը հաստատելու համար անհրաժեշտ է նախապես վճարել գնվող ապրանքի գումարը, ծառայության արժեքը և առաքման վճարը։
Գնման անհնարինության դեպքում Ընկերությունըպարտավոր է հետ վերադարձնել հաճախորդին միայն՝ գնվող ապրանքի գումարը և ծառայության արժեքը։
Առաքման վճար
- Երևանի տարածքում առաքման արժեքը մինչև 25կգ կազմում է՝ 1000 դրամ, Գյումրիում՝ 1500 դրամ:
- Երևանի տարածքում մինչև հասցե առաքման արժեքը 25 կգ-ից ավել քաշ ունեցող բեռների համար կազմում է՝ 3000դրամ, Գյումրիում՝ 5000 դրամ:
- Մոսկվայի տարածքում առաքման արժեքը կազմում է՝ 5000 դրամ, Մոսկվայից դուրս այլ քաղաքներում առաքման արժեքը՝ 10000 դրամ։
- Մինչև բնակարան առաքման արժեքը, մինչև 25կգ քաշ ունեցող բեռների համար անվճար է, 25 կգ-ից ավել քաշ ունեցող բեռների համար կազմում է՝ 70դրամ(10 руб.)/կգ։
- «Садовод» առևտրի կենտրոնից առաքման (բեռ վերցնելու) արժեքը կազմում է՝ 3000 դրամ
Մոսկվայում և ՀՀ-ում պահեստային ծառայությունը անվճար է։ Մոսկվայից դուրս՝ այլ քաղաքների պահեստներ ուղարկման դեպքում առկա է պահեստային վճար, արժեքը՝ 5000 դրամ։