Պայմաններ և դրույթներ

Aladin Express -ի կողմից մատուցվող ծառայությունների պայմանները և դրույթները

 

1. Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Ալադին Էքսպրեսս ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Ալադին Էքսպրեսս) կայքով (այսուհետ նաև՝ Կայք), կամ առանց դրա Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն, կամ օգտվելով Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից առանց կայք մուտք գործելու, Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու: Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի կամ կծանուցի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք չօգտվել Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից, կամ դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

2. Մատուցվող ծառայությունները, դրանց ընթացակարգը և սակագները

Ալադին Էքսպրեսսն իր հաճախորդներին մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Ծանրոցների առաքում՝ հասցեից կամ պահեստից - հասցե կամ պահեստ
  • Օնլայն խանութներից գնված ապրանքների առաքում (այսուհետ նաև՝ Պատվեր)
  • Ապրանքների գնում և առաքում «Գնիր իմ փոխարեն» ծառայության միջոցով
  • Ծանրոցների առաքում «Садовод» առևտրի կենտրոնից

3. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Ծանրոցները(բեռները) Ընկերության պահեստ հասնելուց, ընդունվելուց և գրանցվելուց հետո ընկերությունը կազմակերպում է Բեռի փոխադրումը: Յուրաքանչյուր ծանրոց պետք է հասցեագրված լինի` ունենալով ուղարկողի և ստացողի տվյալներ: Հասցեի տվյալները գրվում են պատվերի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալները պատվերի վրա նշվում են հետևյալ կերպ`

  • անունը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը և ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը), անձնագրի սերիան (իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՎՀՀ- ն)։
  • փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը
  • բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն)
  • հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը (առկայության դեպքում). երկրի անվանումը (միջազգային Պատվերների համար):

Նախքան բեռնափոխադրման գործընթացը սկսելը, Հաճախորդը պարտավոր է հայտարարագրել Բեռի գնի (ինվոյսային արժեքի) մասին տեղեկությունը՝ ավտոմատ կերպով մաքսային մարմիններին փոխանցելու համար:

Այն դեպքերում, երբ Բեռի համար գին հայտարարագրված չէ, ապա մաքսային մարմինները իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել Բեռի գինը:

Պատվերն ընդունվում է Ընկերության գրասենյակում, տվյալ երկրի ընկերության գործընկերոջ գրասենյակում կամ սուրհանդակի միջոցով, ուղարկողի կողմից նշված վայրում: Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որը սահմանվում է ընկերության կողմից։ Պատվերը տեղ է հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեով և հանձնվում է պատվերը ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Եթե պատվերը հանձնվում է ստացողին Ալադին Էքսպրեսսի աշխատակցի կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից տուն առաքման միջոցով, ապա պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում`

  • Անունըև ազգանունը
  • Ստորագրությունը
  • Պատվերի հանձնման օրը և ժամը:

Պատվերները ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնելու անհնարինության դեպքում, դրանք պահեստավորման օրվանից հետո 7 օր անվճար պահպանվում են ընկերությունում, կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Պահեստավորման 8-րդ օրվանից հաշված մինչև 120 օր հաշվարկվում է պահեստավճար՝ օրվա համար, կգ-ի դիմաց, 10 դրամ արժեքով, որից հետը պատվերը համարվում է տիրազուրկ, և ենթակա է ոչնչացման։

Պատվերները տեղափոխման են ընդունվում փաթեթավորված: Սակայն Ընկերությունը իրավունք է վերապահում ստուգել փաթեթավորված պատվերի պարունակությունը` նրանում տեղափոխման համար արգելված ապրանքների առկայությունը բացառելու նպատակով: Ալադին Էքսպրսսը պարտավոր չէ կատարել այնպիսի Բեռների փոխադրման կազմակերպումը, որոնք Պահեստի գտնվելու վայրի պետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել: Ընկերությունը իրավունք է վերապահում հրաժարվել Պատվերի հետագա տեղափոխումից ցանկացած ժամանակ, եթե այդ Պատվերը որևէ ձևով վտանգում կամ խոչընդոտում է մյուս Պատվերների շարժը, կամ եթե այն վտանգ է ներկայացնում տեղափոխման գործընթացին մասնակից հանդիսացող անձնակազմին կամ սարքավորումներին, կամ երբ Պատվերի պարունակության առաքումը արգելվում է օրենքով կամ տեղափոխման համար օգտագործվող երրորդ կողմի կրիչների կանոններով:

Պատվերի փաթեթավորումը համարվում է միմիայն ծառայությունից օգտվողի պարտականությունը: Սակայն ընկերությունը հաճախորդի պատվերով, կամ անհրաժեշտության դեպքում՝ սեփական նախաձեռնությամբ կարող է կատարել վճարովի փաթեթավորում, որով փոքրացնել բեռի վնասման հավանականությունը, կամ ընդհանրապես բացառել այն։ Հատուկ փաթեթավորման ծառայության արժեքը կախված է փաթեթավորման տեսակից, չապերից և օգտագոծվող նյութերից։

  • Փայտե վանդակ(деревянная обрешетка)- 1մ³ = 16700 դրամ (ծավալային 1 կգ=100 դրամ)
  • Այլ տիպի փատետավորում(ստվարաթղթե արկղ, պարկ, և այլն)- 1000-3000 դրամ

Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից սխալ, կամ թերի փաթեթավորման հետևանքով վնասված պատվերի համար:

4. Ապահովագրություն

Ընկերությունը իրականացնում է ապահովագրություն յուրաքանչյուր բեռի համար, սկսած այն պահից երբ բեռը ընդունվում է ընկերության պահեստ։ Բեռի կորստի դեպքում ընկերությունը պարտավորվում է կատարել հետվերադարձ՝ հաճախորդի կողմից նշված ինքնարժեքի (ինվոյսային արժեքի) և բեռնափոխադրման ամբողջ ընթացքի համար ծախսված գումարի չափով։ Բեռի արտաքին վնասվածքի դեպքում, ընկերությունը պարտավորվում է կատարել հետվերադարձ՝ հաճախորդի կողմից նշված ինքնարժեքի (ինվոյսային արժեքի) և բեռնափոխադրման ամբողջ ընթացքի համար ծախսված գումարի չափով, եթե փաթեթավորված է եղել փայտե վանդակում (деревянная обрешетка) և վնասվածքի պատճառով բեռը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի։

Մինչև 50․000(հիսուն հազար) դրամ ինքնարժեք ունեցող բեռների ապահովագրությունը իրականացնում է Ընկերությունը։ Ֆիզիկական անձանց պատկանող, 50․000(հիսուն հազար) դրամ և ավել ինքնարժեքը ունեցող բեռների դեպքում հաճախորդը պարտավորվում է վճարել իր իսկ կողմից նշված ինքնարժեքի 1% -ի չափով ապահովագրական վճար։ Իրավաբանական անձանց պատկանող բեռների ապահովագրությունը անվճար է։

5. Բեռի ժամանում

Բեռը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո Ընկերությունը այդ մասին ծանուցում է հաղորդագրության, կամ հեռախոսազանգի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը: Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային կամ հարկային մարմինների կողմից չեն առարկվում, կամ բեռը չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ։

Իրավաբանական անձանց՝ ԵՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են անհրաժեշտ բոլորփաստաթղթերը, ընկերության կողմից դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում Հաճախորդին։

6. Գերծավալային քաշ

Ծավալային քաշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ բարձրություն(սմ) x երկարություն (սմ) x լայնություն (սմ) / 6000։

7. Բեռնափոխադրման ժամկետները, գինը և վճարման կարգը

Բեռը Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո Ընկերությունը կազմակերպում է Բեռի փոխադրումը։ Բեռնափոխադրման տևողությունը պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ ժամանակացույցի: Մեր կեղմից հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և կարող են փոփոխվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ կամ այլ գործոններով։ Դրանց խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում Ալադին Էքսպրեսսը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով:

Ալադին Էքսպրեսսի կողմից մատուցված Ծառայության գինը որոշվում է ըստ Բեռի փաստացի և ծավալային քաշերից առավելագույնի հիման վրա: Եթե բեռի ծավալային քաշը կրկնակի անգամ գերազանցում է փաստացի քաշին, ապա հաշվարկը իրականացվում է ծավալային քաշով և տրամադրվում է զեղչ՝ 30%:
Իրավաբանական անձանց համար կարող են տրվել անհատական գնային սակագներ:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է՝

ա/ Առցանց՝ Ալադին Էքսպրեսսի կայքում Հաճախորդի անձնական էջից
բ/ Բանկային փոխանցում՝ իրավաբանական անձանց համար
գ/ Idram հաշվին փոխանցման միջոցով

  • Օդային էքսպրեսս առաքման տարբերակ(ՌԴ-ՀՀ)՝

Արժեքը՝ 2000 դրամ/կգ (մինիմալ քաշ՝ 2 կգ)
Տևողությունը՝ 2-4 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը

  • Օդային էկոնոմ առաքման տարբերակ (ՀՀ-ՌԴ)՝

Արժեքը՝ 1200 դրամ/կգ(Մոսկվա), 1400 դրամ/կգ(այլ քաղաքներ) (մինիմալ քաշ՝ 10 կգ)
Տևողությունը՝ 5-10 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը
Ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է։

  • Ցամաքային ստանդարտ տարբերակ (ՌԴ-ՀՀ)

Արժեքը՝ 1000 դրամ/կգ(Մոսկվա), 1200 դրամ/կգ(այլ քաղաքներ) (մինիմալ քաշ՝ 4 կգ)։
Տևողությունը՝ 4-8 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը։
Առաքումներն իրականացվում են մինչև պահեստ կամ մինչև հասցե։

8. Առաքում նշված հասցե, կամ պահեստ

ՌԴ-ում և ՀՀ-ում գործում է հասցեով առաքման ևպահեստային ծառայություն։

Երևանի տարածքում առաքման արժեքը մինչև 30 կգ կազմում է՝ 1000 դրամ, 31-100 կգ՝ 3000 դրամ, 101 կգ և ավել քաշ ունեցուղ բեռների դեպքում՝ 5000 դրամ։ Գյումրիում մինչև 30 կգ կազմում է՝ 2000 դրամ, 31-100 կգ՝ 5000 դրամ, 101 կգ և ավել քաշ ունեցուղ բեռների դեպքում՝ 10000 դրամ։

ՀՀ այլ քաղաքներում առաքման արժեքները տարբեր են, կախված բեռի տեսակից, քաշից և ստացման վայրից։

Մոսկվայի տարածքում առաքման արժեքը կազմում է՝ 5000 դրամ, Մոսկվայից դուրս այլ քաղաքներում առաքման արժեքը՝ 10000 դրամ։

Մինչև բնակարան առաքման արժեքը, մինչև 30 կգ քաշ ունեցող բեռների համար անվճար է, 30 կգ-ից ավել քաշ ունեցող բեռների համար կազմում է՝ 50դրամ(10 руб.)/կգ։

«Садовод» առևտրի կենտրոնից առաքման (բեռ վերցնելու) արժեքը կազմում է՝ 3000 դրամ, Մոսկվայի տարածքում գտնվուղ այլ կարգոներից կամ տերմինալներից առաքման (բեռ վերցնելու) արժեքը կազմում է՝ 10․000 դրամ։

Մոսկվայում և ՀՀ-ում պահեստային ծառայության պայմանները տես կետ 3-ում։ Մոսկվայից դուրս՝ այլ քաղաքների պահեստներ ուղարկման դեպքում առկա է պահեստային վճար ՝ 5000 դրամ։

9. Գնիր իմ փոխարեն

«Գնիր իմ փոխարեն » ծառայությունը գործում է Մոսկվա քաղաքում։

Ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել գնումներ Մոսկվայում, ցանկացած խանութից և առևտրի կետրոնից։ Մեր առաքիչը կմոտենա, Ձեր նշված խանութ-սրահ, կտեսնի ապրանքը, կապ կհաստատի Ձեզ հետ և Ձեր համաձայնության դեպքում կկատարի վճարում և կգնի ապրանքը։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես կապնվել վաճառողի հետ, համոզվել ապրանքի առկայության, գնի համապատասխանության և ապրանքատեսակին վերաբերվող այլ պարամետրերի մասին։ Ծառայության արժեքը կազմում է ապրանքի արժեքի 5% տոկոսը, բայց ոչ պակաս քան 2500 դրամ։

Պատվերը հաստատելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում նախապես վճարել գնվող ապրանքի գումարը, ծառայության արժեքը և Կետ 8 - ի համաձայն առաքման վճարը։

Գնման անհնարինության դեպքում Ընկերությունը պարտավոր է հետ վերադարձնել հաճախորդին միայն՝ գնվող ապրանքի գումարը և ծառայության արժեքը։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում գնված ապրանքի որակի և(կամ) տեխնիկական անսարքության համար, գնումն իրականացվում է Ձեր տրամադրած տվյալների հիման վրա(հղում, չափս, քանակ, մոդել, ապրանքի լուսանկար, հասցե, վաճառողի կոնտակտային տվյալներ և այլ մանրամասներ, որոնք կպահանջի Ընկերության աշխատակիցը)։

10.Առաքում «Садовод» առևտրի կենտրոնից

Ընկերությունն իրականացնում է առաքումներ «Садовод» առևտրի կենտրոնից։ Սադավոդից մոտենում վերցնում ենք արդեն գնված բեռը՝ բեռնափոխադրում իրականացնելու համար։ Խանութներից ընտրում եք ապրանքը, կապնվում եք գնորդի հետ նա կատարում է գնումները, որց հետո դիմում եք մեզ, մենք մոտենում գնորդից վերցնում ենք Ձեր բեռը և առաքում ՀՀ։ Կամ գնում եք կատարում միանգամից խանութից` առանց միջնորդի և մենք մոտենում բեռը վերցնում ենք անմիջապես տաղավարից, խանութից կամ խանութներից։

Գնում կատարելուց հետո պատվիրատուն լրացնում է հետևյալ տվյալները՝

  • Սադավոդի տաղավարի հասցեն և հեռախոսահամարը
  • Ծանրոցի լուսանկարը
  • Ծանրոցի պարունակության մասին մանրամասն ինֆորմացիա
  • Ստացողի անձնագրային տվյալները և հեռախոսահամարը՝ որը լրացվում է՝ հետևյալ դաշտում։

Պատվերի գրանցման հաջորդ օրը ընկերության աշխատակիցը մոտենում, վերցնում է արդեն իսկ պատրաստի բեռը Սադովոդից։ Բեռնափոխադրման արժեքը հաշվարկվում է 7 և 8 կետերի համաձայն։ Նոր հագուստ գնելու դեպքում ֆիզիկական անձանց ծանրոցի քաշը 5 կգ գերազանցելու դեպքում, կամ եթե վերջինիս պարունակությունում առկա են միանման ապրանքատեսակներ, ապա տվյալ ծանրոցը համարվում է ռիսկային և մեծ է հարկման հավականությունը։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից գնված ապրանքի որակի, չափսի և գույնի համար