Գներ

Բեռը Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո Ընկերությունը կազմակերպում է Բեռի փոխադրումը։
Բեռնափոխադրման տևողությունը պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ ժամանակացույցի: Մեր կողմից հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և կարող են փոփոխվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ կամ այլ գործոններով։ Դրանց խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում Ալադին Էքսպրեսսը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով:
Ալադին Էքսպրեսսի կողմից մատուցված Ծառայության գինը որոշվում է ըստ Բեռի փաստացի և ծավալային քաշերից առավելագույնի հիման վրա: Եթե բեռի ծավալային քաշը կրկնակի անգամ գերազանցում է փաստացի քաշին, ապա հաշվարկը իրականացվում է ծավալային քաշով և տրամադրվում է զեղչ՝ 30%:
Իրավաբանական անձանց համար կարող են տրվել անհատական գնային սակագներ:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է՝
- Առցանց՝ Ալադին Էքսպրեսսի կայքում Հաճախորդի անձնական էջից
- Բանկային փոխանցում՝ իրավաբանական անձանց համար
- Idram հաշվին փոխանցման միջոցով
Օդային էքսպրեսս առաքման տարբերակ՝
- Արժեքը՝ 2000 դրամ/կգ (մինիմալ քաշ՝ 2 կգ)
- Տևողությունը՝ 2-5 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը
Օդային էկոնոմ առաքման տարբերակ (ՀՀ-ՌԴ)
- Արժեքը՝ 1200 դրամ/կգ(Մոսկվա), 1400 դրամ/կգ(այլ քաղաքներ) (մինիմալ քաշ՝ 10 կգ)
- Տևողությունը՝ 5-10 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը
Ցամաքային ստանդարտ տարբերակ (ՌԴ-ՀՀ)
- Արժեքը՝ 1000 դրամ/կգ(Մոսկվա), 1200 դրամ/կգ(այլ քաղաքներ) (մինիմալ քաշ՝ 4 կգ)։
- Տևողությունը՝ 5-10 աշխատանքային օր + Մոսկվայից (մինչև Մոսկվա) դեպի այլ քաղաք վերգետյա առաքման տևողությունը։
Առաքումներն իրականացվում են մինչև պահեստ կամ մինչև հասցե։
Առաքում նշված հասցե, կամ պահեստ
ՌԴ-ում և ՀՀ-ում գործում է հասցեով առաքման և պահեստային ծառայություն։
- Երևանի տարածքում առաքման արժեքը մինչև 25կգ կազմում է՝ 1000 դրամ, Գյումրիում՝ 1500 դրամ:
- Երևանի տարածքում մինչև հասցե առաքման արժեքը 25 կգ-ից ավել քաշ ունեցող բեռների համար կազմում է՝ 3000դրամ, Գյումրիում՝ 5000 դրամ:
- Մոսկվայի տարածքում առաքման արժեքը կազմում է՝ 5000 դրամ, Մոսկվայից դուրս այլ քաղաքներում առաքման արժեքը՝ 10000 դրամ։
- Մինչև բնակարան առաքման արժեքը, մինչև 25կգ քաշ ունեցող բեռների համար անվճար է, 25 կգ-ից ավել քաշ ունեցող բեռների համար կազմում է՝ 70դրամ(10 руб.)/կգ։
- «Садовод» առևտրի կենտրոնից առաքման (բեռ վերցնելու) արժեքը կազմում է՝ 3000 դրամ
Մոսկվայում և ՀՀ-ում պահեստային ծառայությունը անվճար է։ Մոսկվայից դուրս՝ այլ քաղաքների պահեստներ ուղարկման դեպքում առկա է պահեստային վճար, արժեքը՝ 5000 դրամ։




Ելքագրվող երկիր
Առաքվող երկիր
Առաքման ձև
Առաքման տեսակ
Առաքման ժամկետ
Առաքման գին*(Կգ)
Հայաստան
Մոսկվա:25կգ-ից ավել
Մինչև տուն
Օդային առաքում
5-10 օր
70
Ռուսաստան
Երևան
Պահեստ
Օդային առաքում
2-5 օր
1000
Ռուսաստան
Գյումրի
Պահեստ
Օդային առաքում
2-5 օր
1500
Ռուսաստան
Երևան՝ 25կգ-ից ավել քաշ
Մինչև տուն
Օդային առաքում
5-10 օր
3000
Ռուսաստան
Գյումրի՝ 25կգ-ից ավել քաշ
Մինչև տուն
Օդային առաքում
2-5 օր
5000
Հայաստան
Մոսկվա
Պահեստ
Օդային առաքում
5-10 օր
5000
Հայաստան
Մոսկվայից դուրս
Մինչև տուն
Օդային առաքում
5-10 օր
10000